Փարիզի մրցաշար․ Խաչանովը դուրս է եկել հաջորդ շրջան

Աշխարհի 21-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզում (Ֆրանսիա) ընթացող ATP-1,000 մրցաշարի երկրորդ շրջան։

Մրցաշարի մեկնարկում նա 6:4, 3:6, 7:6 (8:6) հաշվով հաղթեց ավստրալացի Քրիստոֆեր Օ’Քոնելին (71-րդ ռակետ): Հանդիպումը տևել է 2 ժամ 25 րոպե։

Փարիզում ընթացող Մասթերսի երկրորդ տուրում Կարեն Խաչանովը կխաղա ֆրանսիացի Ջովանի Մպետչի Պերրիկարի հետ։

Աղբյուր  ArmSport.am