Ռուսաստանը նոր թափ է հավաքում, ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է.

«Ռուսաստանը նոր թափ է հավաքում, ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից պարզ դարձավ, որ Ռուսաստանը ամենևին մեկուսացված չէ աշխարհից և վայելում է տարբեր երկրների աջակցությունը: Բազմաբևեռ աշխարհը արդեն իրականություն է և Արևմուտքը պարտավոր է հաշվի նստել այդ փաստի հետ:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ևս ցույց տվեցին աշխարհին, որ Ռուսաստանի հետ արհեստական թշնամանալը որևէ ժողովրդի շահերից չի բխում:

Գնդակը Արևմուտքի դաշտում է տեսնենք նրանք ինչ եզրահանգման կգան վերջին այս երկու կարևոր իրադարձություններից:»