Ֆանատները ներխուժեցին խաղադաշտ՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Վեստ Արմենիա» — «Ալաշկերտ» հանդիպման ժամանակ ֆանատները ներխուժեցին խաղադաշտ, պարզեցին «Քո ժամանակը եկել է» գրությամբ պաստառ՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականը։
Միջադեպը տեղի ունեցավ Երեւանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընթացող հանդիպման մեկնարկից մի քանի վայրկյան անց եւ տեւեց մի քանի րոպե։ Հանդիպումը վերսկսվել է, հաշիվը չի բացվել։
Բողոքի գործողությունը կազմակերպել էր երկրպագուների «Կարմիր արծիվներ» շարժումը