Սենոր Հասրաթյան. Ոմանք մոռացել են դիվանագիտության ոսկե կանոնը — Sputnik Արմենիա

Արցախի Հանրապետության ՊԲ նախկին խոսնակ  Սենոր Հասրաթյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մեր ցավալի կորուստների պատճառներին։

«Պահանջել առավելագույնը և ստանալ ցանկալի նվազագույնը». նրա խոսքով տարիներ շարունակ հենց այս սկզբունքն էր ընկած Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմքում։ Հակամարտության կողմերից յուրաքանչյուրը ձգտում էր դրան հասնել իր տրամադրության տակ եղած հնարավորություններն առավելագույնս օգտագործելով։ ՊԲ խոսնակը վստահ է՝ այսօր այս ոսկե կանոնը մեզ համար դադարել է գործել։

«Քանի որ ունեցանք մի պահ, երբ կողմերից մեկը ոչ միայն հասու չէր այդ կանոնի նրբություններին, այլև տվյալ խնդրի շուրջ ունենալով զրոյական պատկերացում, գերադասեց ամեն ինչ սկսել իր նախընտրած 0 կետից»,- գրում է Հասրաթյանը։

Այս ամենի արդյունքում մենք ոչ միայն չշահեցինք նվազագույնը, այլև կորցրինք առավելագույնը։

armeniasputnik.am