Բրիտանական թանգարանը ստացել է իր պատմության մեջ ամենախոշոր նվիրատվությունը

Բրիտանական թանգարանը ստացել է իր պատմության մեջ ամենախոշոր նվիրատվությունը։ Ըստ BBC հեռարձակող կորպորացիայի՝ բրիտանացի խոշոր դրամատեր Պերսիվալ Դեյվիդի (1892-1964) ժառանգությունը տնօրինող հիմնադրամը թանգարանին է փոխանցել Պերսիվալ Դեյվիդի չինական ճենապակու եզակի հավաքածուն: Այն գնահատվում է 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1,25 միլիարդ դոլար):

Մ.թ. 3-20-րդ դարերում ստեղծված Դեյվիդի հավաքածուն, որը բաղկացած է 1700 նմուշօրինակներից, թանգարանում ցուցադրվում է 2009 թվականից։ Հավաքածուի պաշտոնական սեփականությանը նրան հանձնելուց հետո այն ժամանակավորապես կփոխանցվի Շանհայի թանգարանին և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարաններին։

Պերսիվալ Դեյվիդի հավաքածուն ներառում է կայսերական ճենապակու բազմաթիվ օրինակներ, դրանց թվում՝ հավի պատկերով թաս, որով, ենթադրաբար, գինի է մատուցվել կայսր Չժու Ցզյյանշենին (1447-1487): Այժմ աշխարհում չինացի տիրակալի պատվերով ստեղծված ընդամենը 16 նման թաս կա։ Միևնույն ժամանակ, Դեյվիդի հավաքածուի մի մասն է կազմում 14-րդ դարի կեսերի կապույտ ներկված տաճարային ծաղկամանները, այս ոճի ամենավաղ օրինակները, որոնք կարող են ճշգրիտ թվագրվել պռունկի գրության շնորհիվ:

Նվիրատվությունը Բրիտանական թանգարանի չինական կերամիկայի հավաքածուն կդարձնի Չինաստանից դուրս ամենախոշոր նվիրաբերությունը: