Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի լավագույնների թվում է

РУСТАТ-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության առաջին շրջանում դարպասին ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների ցանկը։

Ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Ցուլերի» ավագը մրցակիցների դարպասին կատարել է ընդհանուր 36 հարված, որից 17-ը՝ ճշգրիտ։

Ցանկն ամբողջությամբ`

Մանֆրեդ Ուգալդե («Սպարտակ») — 43/19
Կոնստանտին Տյուկավին («Դինամո») — 41/15
Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար») — 36/17
Ռոնալդո («Ռոստով») — 36/16
Ջոն Կորդոբա («Կրասնոդար») — 35/22
Էսեկիել Բարկո («Սպարտակ») — 35/14
Թեո Բոնգոնդա («Սպարտակ») — 33/15

Աղբյուր  ArmSport.am