ՔՊ վարչության նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր

Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության այսօրվա նիստի ընթացքում  քննարկվել են ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։

Նշվում է նաև, որ Նուբարաշեն Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Անդրանիկ Գասպարյանի , Նոր Նորք ՏԿ-ում՝ Արմեն Կոտոլյանի, Դիլիջան ՏԿ-ում՝ Դավիթ Սարգսյանի, Թալին ՏԿ-ում՝ Տավրոս Սափեյանի, Ծաղկահովիտ ՏԿ-ում՝ Նորաին Հակոբյանի, Արմավիր ՏԿ-ում՝ Դավիթ Խուդաթյանի, Փամբակ ՏԿ-ում՝ Սուրեն Կոստանյանի, Տաշիր ՏԿ-ում՝ Ջոն Պողոսյանի թեկնածությունները։