ՀԱՄԱՍ-ն այլևս չի կառավարի Գազան. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պատերազմի ավարտից հետո չի կառավարի Գազայի հատվածը, և որ Իսրայելը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի զինված ուժերը, գրում է Times of Israel-ը։
Իր այցի ընթացքում ելույթ ունենալով Գազայում՝ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի հրաժարվել Գազայում մնացած պատանդների որոնումից:
«Ով կհամարձակվի վնասել մեր պատանդներին, արյունով կներկվի: Մենք կհետապնդենք ձեզ և մեր ձեռքից չեք պրծնի»,- նշել է նա: