ԱՄՆ-ը Նեթանյահուի ձերբակալման մասին հրամանագրին դեմ է արտահայտվել

Միացյալ Նահանգները հինգշաբթի մերժել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրա պաշտպանության նախկին ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալության հրամանագիրը, ըստ Reuters-՝ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը։

Միացյալ Նահանգները հիմնովին մերժում է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ ձերբակալության հրամանագիր տրամադրելու դատարանների որոշումը: «Մենք առաջվա պես խորապես մտահոգված ենք ձերբակալության հրամանագիր ձեռք բերելու դատախազների շտապողականությամբ և անհանգստացնող ընթացակարգային սխալներով, որոնք հանգեցրել են սույն որոշմանը»,-հայտարարել է Սպիտակ տան խոսնակը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն իր գործընկերների հետ քննարկում է հետագա քայլերը։

Ավելի վաղ Նիդերլանդները, Ֆրանսիան և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը արձագանքել էին Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման հրամանագիր տրամադրելուն։