Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն

Երևանում նոյեմբերի 25-ին՝ կեսօրից հետո, 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։
Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում նոյեմբերի 25-ին՝ կեսօրից հետո, 26-27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նոյեմբերի 25-26-ին լեռնային շրւջաններում՝ ձյան, նոյեմբերի 27-28-ին նախալեռնային և հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։