Հայաստանը ողջունել է Լիբանանում հաստատված հրադադարը
Հայաստանի ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում ողջունել Լիբանանում հաստատված հրադադարը:
«Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված հրադադարի համաձայնությունը և հույս է հայտնում, որ այս հրադադարը առանցքային քայլ կլինի հումանիտար խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- ասված է հաղորդագրությունում։