Volvo-ն նոր հիբրիդային քրոսովեր կթողարկի
Volvo ընկերությունը Չինաստանի համար նոր վառելիքա-էլեկտրական քրոսովեր կթողարկի: Geely ընկերությանը պատկանող Շվեդական բրենդն աշխատում է մոդելի վրա, որը ներկայում հայտնի է ներքին V446 դասիչով, գրում է Car News China-ը։
Չինաստանի համար դա բացառիկ կլինի: Սպասվում է, որ նոր արտադրանքը կկառուցվի Geely հոլդինգի մաս կազմող Lynk & Co ապրանքանիշի առկա մոդելներից մեկի հիման վրա և Meizu-ից չինական ծրագրակազմ կստանա։ Սակայն Volvo-ն մտադիր չէ հրապարակայնորեն հայտարարել դրա մասին և ծրագրում է թաքցնել չինական լոգոտիպերը, հայտնում է motor.ru-ն։
Volvo V446-ը թերևս հիմնված կլինի Lynk & Co 08-ի վրա՝ 4,8 մետրանոց ամենագնաց, որը կառուցված է CMA հարթակի վրա: Այն համալրված է 593 ձիաուժ հզորությամբ ագրեգատով և 40 կիլովատ/ժամ հզորությամբ CATL քարշող մարտկոցներով։ Քրոսովերի համակցված հզորության պաշարն՝ ըստ CLTC ցիկլի, 1200 կիլոմետր է։ Արդյոք Volvo-ի նոր արտադրանքը ամբողջությամբ կփոխառի՞ 08-ի «տեխնիկան», դեռևս հայտնի չէ:
V446 ծրագրաշարը մշակում է Meizu-ն՝ սմարթֆոնների չինական արտադրողը, որը Geely-ն գնել է 2022 թվականի ամռանը: Դա կլինի Flyme Auto օպերացիոն համակարգը, որն արդեն օգտագործվել է Geely Group-ի 17 մեքենաների վրա՝ վերոհիշյալ Lynk & Co 08, Polestar մոդելների և Geely Galaxy շարքի վրա: Միայն հոկտեմբերին, ըստ Meizu-ի, նման ծրագրային ապահովմամբ մոտ 62 հազար ավտոմեքենա է վաճառվել։ Հիմնականում դա Lynk & Co-ն է:
Սակայն նշվում է, որև Volvo-ն չի ցանկանում բացահայտ օգտագործել Flyme-ը: Շվեդները պնդում են օպերացիոն համակարգի որոշ փոփոխություններ, որոնք մեքենան «ավելի կհիշեցնմի Volvo»-ն:
Միևնույն ժամանակ, Lynk & Co-ն սկսել է վաճառել Ռուսաստանում: Բայց ոչ պաշտոնապես. շնորհանդեսը անց է կացրել DreamSmart-ը, որն իրեն անվանում է ապրանքանիշի դիստրիբյուտոր: Հիբրիդ 08-ն արժե 6,99 միլիոն ռուբլի, իսկ էլեկտրական Z10 սեդանը` 7,99 միլիոն ռուբլի:
