Իրանում մեկնարկել են անվտանգության ապահովման հարձակողական զորավարժությունները

Իրանի բանակը կիրակի երեկոյան կսկսի անվտանգության ապահովման հարձակողական զորավարժությունները, հաղորդում է Mehr-ը՝ վկայակոչելով բանակի հայտարարությունը:

Իրանի բանակը կիրակի օրը հայտարարել է, որ  անվտանգության ապահովման ռազմական հարձակողական զորավարժությունները կշարունակվեն առաջիկա երկու օրերին:

«Ցամաքային զորքերի հարձակողական և անվտանգության ապահովման զորավարժությունները կանցկացվեն մարտունակության բարձրացման և նոր սպառազինությունների ու տեխնիկայի հզորությունը ցուցադրելու նպատակով», — ասվում է Իրանի զինված ուժերի հայտարարության մեջ:

Խորասան-Ռեզավի նահանգի Թորբաթ-է-Ջամ շրջանում անցկացվող զորավարժություններին մասնակցելու են հրետանային, զրահատանկային ուժեր, դեսանտային զորքեր, անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և ցամաքային զորքերի 840-րդ հրթիռային խմբի ստորաբաժանումներ և նյութատեխնիկական ապահովման այլ ստորաբաժանումներ։