«Թովմասյան» հիմնադրամի հիմնադիրը կուսակցություն է ստեղծում վարչապետի իր թեկնածուի հետ ընտրություններին մասնակցելու համար
Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր կողմից ստեղծվող քաղաքական կուսակցությունն իր թեկնածուի հետ մասնակցի ընտրություններին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա պարզաբանեց, որ ինքը չի հավակնում վարչապետի պաշտոնին, քանի որ միշտ հնարավորություն է ունեցել զբաղվել քաղաքականությամբ Ռուսաստանում կամ Ուկրաինայում, սակայն չի ցանկացել: «Սակայն եթե նման անհրաժեշտություն լինի, ես դա չեմ բացառում: Այժմ մենք ակտիվ քննարկումներ ենք անցկացնում եւ ցանկանում ենք մեր շարքերում տեսնել իրենց ոլորտներում կայացած մարդկանց»,- նշեց նա:
Արտակ Թովմասյանը գործող իշխանությանը կոչ արեց գիտակցաբար հրաժարական տալ եւ ձեւավորել ժամանակավոր կառավարություն: