Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից հայտնում են,-
՛՛Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է:
Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի:՛