Մինչ ամբողջ տարածաշրջանը պատրաստվում է մեծ պատերազմի, Հայաստանի ներկայիս տգետ ղեկավարությունը պատրաստվում է կրճատել հայկական բանակ. Թուրքագետ
Թուրքիայի Աղրըի (ՀՀ-ին սահմանամերձ) շրջանում տեղակայված թուրքական զինված ուժերի զինծառայողները ռազմական վարժանք են կատարում Արարատ լեռան ֆոնին՝ մյուս կողմից։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը ՝ կցելով լուսանկար
«Չեմ դադարի կրկնել, որ ամբողջ տարածաշրջանը պատրաստվում է մեծ պատերազմի՝ մեր հարևաններից սկսած, իսկ ՀՀ ներկայիս տգետ ղեկավարությունը վայելում է երևակայական խաղաղություն և պատրաստվում կրճատել հայոց բանակի թվաքանակը», – նշում է թուրքագետ, Թուրքիայի հարցերով փորձագետը։