Իրանի հետ «շատ վատ բաներ» կարող են տեղի ունենալ. Թրամփ

«Իրանն իմ կարևորագույն բաների ցանկում առաջին տեղերց մեկում է։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Մենք կա՛մ ստիպված կլինենք խոսել և քննարկել, կա՛մ էլ Իրանի հետ շատ վատ բաներ կպատահեն, իսկ ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա։

Ես կնախընտրեի, որ մենք այդ հարցը լուծենք Իրանի հետ»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ նամակ էր հղել Իրանի ղեկավարությանը միջուկային գործարքին առնչվող պահանջի վերաբերյալ:  Թեհրանը հայտնել էր, որ պատրաստվում է պատասխանել։