Նման պատգամավորներով, նախարարներով և դեսպաններով թշնամիների կարիք էլ չկա, երկիրը կքանդվի ինքնուրույն
Տարիներ առաջ Վրաստանի իշխանությունները օրինականացրեցին կանեփի կիրառումը դա արդարրացնելով, թե մտադիր են կանեփի օրինականացումից ստացված միջոցներն օգտագործել բնակչության շրջանում աղքատության դեմ պայքարելու համար: Նմանատիպ մի իրավիճակ էլ այսօր Հայաստանում է:
Այսօր`փետրվարի 4-ին, ՀՀ Կառավարությունը քննարկեց և ընդունեց Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին նախագիծը, որով Կառավարությունը որոշեց նաև որ Հայաստանում կմշակվի արդյունաբերական կանեփ: Եվ սա դեռ ամենը չէ:
Հենց այսօր հաստատվեցին նաև «Իմ քայլ»-ական պատգամավորուհի Անուշ Բեղլոյանին Միացյալ Թագավորությունում դեսպան նշանակելու մասին տեղեկությունները: Նա, ով իր ողջ պատգամավորական կարիեռայյի ընթացքում «հայտնի» դարձավ միայն վերջերս, այն էլ իր այն արտահայտությամբ, որ. «կապ չունի թե պատեփրամզը որ երիկին է սկսել՝ Ադրբեջանը, թե Հայաստանը:
Եվ այս թյուրիմացությունը, որը հավասարության նշան դրեց Ադրբեջանի բարբարոսական ագրեսիայի և Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի միջև, ներկայացնում է մեր երկիրը և իշխող կուսակցությունը:
Այժմ էլ երևի թե որպես «արժեքավոր կադր» դեսպան է նշանակվել և Հայաստանի արտաքին քաղաքականությունը պիտի ներկայացնի Միացյալ Թագավորությունում՝ Մեծ Բրիտանիայում:
Սարսափելի է անգամ պատկերացնելը, թե նա ինչեր է կարող էլ դուրս տալ և սարքել մեր ազգի ու պետության գլխին: Նիկոլայի, թե ներքին, թե արտաքին կադրային քաղաքականությունը, մի առանձին պատմություն է և պիտի դառնա ուսումնասիրության առարկա:
Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան