Ի՞նչ է լինելու, ե՞րբ է հեռանալու Նիկոլը

Շատերը այս հարցը կամ ստանում են, կամ իրենք են տալիս, կամ էլ երկուսն իրար հետ վեցրած:

Կյանքը շարունակվում է կարծես ոչ պատերազմ է եղել ոչ էլ պարտություն:

Վերադարձ սովորական կյանքին ստացվում է այն մարդկանց մոտ, որոնք հարազատ չեն կորցրել պատերազմում: Իսկ ով կորցրել է՝ նրանց համար այլևս չկա հինը կա միայն դաժան նորը: Առևտրով զբաղվողները, տաքսիստները, վարսավիրները, նույնիսկ մտավորականները միակարծիք են որ Նիկոլը հեռանալու է, բայց բոլորն էլ սպասում են, թե ո՞վ է անելու իշխանափոխություն: Այնպես որ Նիկոլին հեռացնելու համար ավելի լավ է հետևեն իրադարձություններին քան, օրինակ, գան հրապարակ:

Իհարկե, սա ազգային ներուժի համախմբման լավագույն տարբերակը չէ, ունենք այն ինչ ունենք: Ավելին, կան մարդիկ, ովքեր միայն զբաղված են գուշակություններ անելով և օրը 24 ժամ գուշակում են վարչապետը կգնա վաղը, տաս օրից, թե մեկ ամսից: Կան նաև մարդիկ, որոնք գործող ընդդիմությանը ինչ անուն ասես պատրաստ են կպցնել, բայց նոր ընդդիմության ի հայտ գալուց ասում են սրանք նոր են, փորձ չունեն, կա նաև դրսից փրկիչների սպասողների մի մեծ շերտ:

Սպասենք, գարնան պես կերևա, թե որ տեսակի և որակի ընդդիմությունն է ի վերջո լուծում իշխանափոխության խնդիրը և ձևավորվում նոր իշխանություն և Հայաստան առանց Նիկոլի:

Հեղինակ՝ Մինաս Յալուզյան