Էրդողանն Ալիեւին հայտնել է, որ գոհ է Հայաստանի հետ խաղաղության գործընթացից

Անթալիայում Դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել։

Թուրքական Anadolu-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնե է Ալիեւին, որ գոհ է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության գործընթացից։ Էրդողանն Ադրբեջանին անվանել է Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ։ Թուրքիայի նախագահը Ալիեւին տեղեկացրել է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է բավականին ուշադիր կերպով։