Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։