Ֆրանսիայում գործադուլ են անում հատուկջոկատայինները

Ֆրանսիական ոստիկանության էլիտար ստորաբաժանումը գործադուլ է հայտարարել՝ իրենց մշտական արտաժամյա աշխատանքի դիմաց բոնուսներ պահանջելով։ Այս մասին հայտնում է TF1-ը։
Գործադուլին միացել են 400 հատուկ ջոկատայիններ ողջ երկրում՝ հրաժարվելով արտաժամյա աշխատելուց և կատարելով նախատեսված աշխատանքի կեսը: Նրանք կրճատել են հերթափոխի ու գիշերային մեքենաների պարեկության թիվը, նշում է հեռուստաալիքը։
Ոստիկանական Alliance Police Nationale-ի աշխատակիցների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք պահանջում են ճանաչել իրենց աշխատանքի դժվարությունն ու վտանգը, ինչպես նաև բարձրացնել արտաժամյա աշխատանքի վարձատրությունը:
Հաղորդվում է, որ հատուկ նշանակության ջոկատների աշխատակիցներին առաջարկվել է 400 եվրո բոնուս, սակայն նրանք պահանջում են այն հասցնել 650 եվրոյի։