Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումներն այժմ առավել մոտ են, քան երբևէ. Արաղչի

Թեհրանի և Մոսկվայի տեսակետները համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ այժմ ավելի մոտ են, քան երբևէ։ Այս մասին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
«Ռուսաստանի և Մոսկվայի դիրքորոշումները երբեք այսքան սերտ ու ամուր չեն եղել իրենց հարաբերությունների ողջ պատմության ընթացքում»,- ասել է նա։
«Երեկ ես շատ լավ, բովանդակալից, երկար հանդիպում ունեցա Ռուսաստանի ղեկավարի հետ»,- հավելել է Արաղչին։