Կրեմլում ուրախ են ԱՄՆ-ի այն հայտարարությունից, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին

Ռուսաստանը դրական է ընկալում ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք տարբեր մակարդակներով Վաշինգտոնից լսել ենք, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին խոսք լինել չի կարող, սա մեզ բավարարող բան է և համընկնում է մեր դիրքորոշման հետ»,- ասել է նա։