Մահացել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին

Ականավոր քանդակագործը բազմաթիվ մոնումենտալ գործեր է ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Մահացել է հանրահայտ քանդակագործ Զուրաբ Ծերեթելին. նա կյանքից հեռացել է 91 տարեկանում:
Մոնումենտալիստ–նկարչի, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահի մահը ՌԻԱ Նովոստիին հաստատել է նրա օգնական Սերգեյ Շագուլաշվիլին: Ծերեթելին նաև Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիրն ու տնօրենն էր:
Ականավոր քանդակագործը 934 թվականի հունվարի 4-ին Թբիլիսիում։ Նա բազմաթիվ մոնումենտալ գործեր է ստեղծել` Հաղթանակի հուշարձանը Մոսկվայի Պոկլոննայա լեռան վրա, «Վշտի արցունք» հուշարձանը Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին, «Բեսլանի երեխաներին» հուշահամալիրը, Պետրոս I-ի հուշարձանը Մոսկվայում, «Բարին հաղթում է չարին» հուշարձանը Նյու Յորքի ՄԱԿ-ի շենքի առջև: