Ուիտկոֆը ժամանում է Պուտինին ուղղված ուղերձով և մեկնում՝ Թրամփին ուղղված ուղերձով. Պեսկով

Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիտկոֆի հանդիպումները լավ հնարավորություն են Ռուսաստանի դիրքորոշումը ամերիկյան կողմին հասցնելու համար, նշել է Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը ուղերձներ է փոխանցում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից, ապա՝ Պուտինից Թրամփին։ Այս մասին «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հետ լավ հնարավորություն են ռուսական դիրքորոշումը ամերիկյան կողմին հասցնելու համար։