Բացարձակ չեմպիոն. Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

Աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը 14.700 միավորով զբաղեցրեց առաջին տեղը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը 4-րդ ոսկե մեդալը նվաճեց և դարձավ աշխարհի բացարձակ գավաթակիր աշխարհի գավաթի խաղարկությունում:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Դավթյանը 14.700 միավորով զբաղեցրեց առաջին տեղը:
Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի վեցերորդ փուլը տեղի է ունեցել Եգիպտոսի մայրաքաղաքում ապրիլի 23-ից 28-ը։ Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Համլետ Մանուկյանը (նժյուգ թափեր) և Արթուր Ավետիսյանը (օղակների վրա)։