Ռիչարդ Նիքսոնի ժամանակ ԱՄՆ-ում որևէ մեկի մտքով չէր անցնում, որ իմպիչմենտը անլուրջ բան է. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ՖԲ էջում գրում է․

«Ռիչարդ Նիքսոնի իմպիչմենտը

Ռիչարդ Նիքսոնին դասում են իմպիչմենտի ենթարկված ԱՄՆ նախագահների թվին, սակայն Ներկայացուցիչների պալատում իմպիչմենտի համար պաշտոնական քվեարկություն այդպես էլ չի եղել՝ Նիքսոնի տված հրաժարականի հետևանքով, թեև Ներկայացուցիչների պալատը արդեն հավանության էր արժանացրել իմպիչմենտ իրականացնելուն :

Եթե Նիքսոնը հրաժարական չտար ամենայն հավանակությամբ իմպիչմենտի իրականացման բանաձևը կընդունվեր:

Դա պայմանավորված էր Ուոթերգեյթի հայտնի սկանդալով: 1972թ․ հունիսի 17-ին Դեմոկրատական ազգային համագումարում գաղտնալսման սարքեր տեղադրող հինգ մարդ ձերբակալվեց

1974թ․ ապրիին Նիքսոնը հանրային ճնշման ներքո հրապարակեց Ուոթերգեյթին առնչվող ձայնագրության սղագրությունը :Եվ իմպիչմենտի անխուսափելիությունը Նիքսոնին ստիպեց 1974թ․ օգոստոսի 8-ին հրաժարական տալ։

Ու այդ ժամանակ ԱՄՆ-ում որևէ մեկի մտքով չէր անցնում, որ իմպիչմենտը անլուրջ բան է:»