Շնորհավորում եմ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի շնորհավորանքի խոսքը Աշխատանքի օրվա կապակցությամբ․

«Սիրելի ժողովուրդ,

Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:

Հայերով մենք աշխատող ժողովուրդ ենք,մեր ազգի մեծագույն մասի ցանկությունն է եղել և մնում  արժանապատիվ աշխատանք ունենալն ու այդ աշխատանքով իր երեխաների ապահով ապագան կերտելը:

Այսօրվա Հայաստանի ղեկավարները չեն կարողանում այդ հարցը լուծել,չնայած որ արդեն 7 տարի է միայն խոսում են ու խոստումներ տալիս:Ավելին գնալով մարդիկ ավելի վատ են ապրում և ավելի դժվար աշխատանք գտնում:

Նույնիսկ եթե գտնում են միևնույնն է ինչպես ժողովուրդն է ասում ապրում են վարկերի տակ «ճռալով»:

Ցավոք շատերը լքում են մեր երկիրը ,այլ երկրներում ոչ թե հանգստանալու կամ զվարճանալու համար,այլ ճարահատյալ `աշխատանք գտնելու համար:

Շատերը մեկնում են սեզոնային աշխատանքի կրկին իրենց երեխաների և ընտանիքների  ապրուստը ապահովելու համար:

Բայց բոլորիս երազանքն է մնում ապահովել մեր ժողովրդին աշխատանքով,որ մարդիկ գոհ լինեն իրենց ստացածով և չարչարանքով,որ ի վերջո չդառնան «տուգանքի մատերալ»:

Կրկին շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա առթիվ: Վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի և անցած ժամանակների դառնությունը կմնա անցյալում ու մենք միասին կունենանք զարգացած և ապահով երկիր:»