Ձերբակալվել է ՍԱՏՄ նախկին ղեկավարը

Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել ապրիլի 30-ին։
Ձերբակալվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հիշեցնենք` Դանիելյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել ապրիլի 30-ին։ Նա ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2024–ի նոյեմբերի 11–ին։