Մախաչկալայում փոխհրաձգություն է տեղի ունեցել. հաղորդվում է 3 զոհի մասին. (տեսանյութ)

Մախաչկալայում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայրում օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացվում։
«Կրակոց է տեղի ունեցել Քերիմով և Մագոմեդ Թագիրով փողոցների խաչմերուկում։ Իրավապահ մարմինները և արտակարգ ծառայությունները օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացնում», — ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդել է 112 տելեգրամյան ալիքը, երկու անհայտ անձինք հարձակվել են ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենայի վրա։ Հանցագործները կրակ են բացել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, որից հետո գողացել են ծառայողական մեքենա և փախել հանցագործության վայրից։
Ըստ Mash տելեգրամյան ալիքի, կա երեք զոհ։ Բացի այդ, այդ ընթացքում վիրավորվել է 12-ամյա մի աղջիկ։ Նա ստացել է բեկորային վնասվածք։