Դրանց մեծ մասը` 32 հատ, ոչնչացվել է Բրյանսկի մարզի վրա։ Բացի այդ, 22 անօդաչու խոցվել է Վորոնեժի երկնքում, 19-ը` Մոսկվայի մարզի, 10-ը` Պենզայի մարզի, 9-ը` Կալուգայի, 6-ը` Բելգորոդի, 2-ական` Լիպեցկի և Սամարայի և մեկական` Վլադիմիրի, Կուրսկի և Ռոստովի մարզի երկնքում։
Կիևը գրեթե ամեն օր անօդաչուներ է ուղարկում Ռուսաստանի սահմանամերձ և կենտրոնական մարզերում գտնվող թիրախների ուղղությամբ։ Հակաօդային պաշտպանության ուժերը հաջողությամբ որսում են թշնամու թռչող սարքերը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, ովքեր Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։