Պարսից ծոցը վերանվանելու ծրագիրը թշնամական քայլ է. Իրանի արտգործնախարար

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ամերիկացի առաջնորդն իր որոշման մասին կհայտարարի Սաուդյան Արաբիա կատարելիք այցի ընթացքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պարսից ծոցն Արաբական վերանվանելու ծրագրերը քաղաքականապես մոտիվացված և թշնամական քայլ են Թեհրանի նկատմամբ։ Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հայտարարել, որ ԱՄՆ-ն Պարսից ծոցն Արաբական կկոչի:
«Այս կապակցությամբ ցանկացած անհեռատես քայլ չի լինի իրավաչափ, լեգիտիմ և չի ազդի աշխարհագրության վրա, այլ միայն բոլոր իրանցիների զայրույթը կառաջացնի», — գրել է Իրանի արտգործնախարարը X սոցցանցում:
