ԵԱՏՄ-ն էլեկտրոնային տրանսպորտային ապրանքագրերի փորձնական նախագիծ կգործարկի

Էլեկտրոնային ապրանքագրերը կարագացնեն ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ժամանակ բեռների փոխադրումը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային փոխադրումների համար էլեկտրոնային տրանսպորտային ապրանքագրերի փորձնական նախագիծ կգործարկի։ Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի գլխավորած աշխատանքային խմբի նիստում։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Աշխատանքային խումբը որոշել է e-CMR փորձնական նախագծի իրականացման ժամկետները և ընթացակարգը։ Նախագիծը գործարկելու համար միության երկրները պետք է սահմանեն նման էլեկտրոնային ապրանքագրերի միասնական ձևաչափ, ինչպես նաև ապահովեն դրանց փոխադարձ ճանաչումը։