Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է. Բելոուսով

Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելուն:
Հարավային Կովկասում նկատվում է արտատարածաշրջանային երկրների ակտիվացում, ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է լարվածությունը։ Այս մասին Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Հարավային Կովկասում արտատարածաշրջանային երկրների նպատակը ոչ թե անվտանգության ամրապնդումն է, այլ իրենց ազդեցության ընդլայնումը», — ասել է ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: