Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Ֆեդորովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ

Բնակավայրը վերահսկողության տակ է անցել «Արևելք» ռազմական խմբավորման կողմից։
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Ֆեդորովկան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ է անցել «Արևելք» ռազմական խմբավորման ստորաբաժանումների կողմից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։