Երեւանի քաղաքապետը մտադիր չէ հրաժարական տալ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Հայկ Մարությանը նշեց Երևանի ավագանու նիստում անդրադառնալով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հարցին, ըստ որի՝ մամուլում շրջանառվում են նրա հրաժարականի մասին լուրերը և նշվում է, որ նշանակվելու է Չեխիայում Հայաստանի դեսպան: