Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս 5 ռազմագերիներ

Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ևս 5 ռազմագերիներ: Ինքնաթիռը նրանց հետ այսօր ուշ երեկոյան վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում: Նրանց ուղեկցում էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Լրագրողների համար կարճ ճեպազրույցի ժամանակ նա ասաց, որ ռուս խաղաղապահները մեկ գերի են տեղափոխել Բաքու, իսկ հինգ գերիներ վերադարձվել են Երեւան:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն իրականացնելու նպատակով այսօր տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակում», — մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը: