Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ծրագրրի 7 կետերը

Ռեֆորմիստների կուսակցությունը ներկայացնում է կուսակցության նախընտրական ծրագրային դրույթները․

Ռեֆորմիստների 7 կետերը․

  1. Ստեղծված աշխարհաքաղաքական անցումային իրավիճակում ընդունել ազգային անվտանգության նոր հայեցակարգ։
  2. Ձևավորվող դեմոգրաֆիկ սպառնալիքների պայմաններում մշակել դրա կանխման պետական ծրագիր ներառելով ներգաղթի կազմակերպում։

3. Սահմանադրական փոփոխությամբ երկրի ղեկավարի կառավարման ժամանակահատվածը սահմանափակել մեկ ժամկետով, իսկ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնողի համար սահմանել նոր չափանիշներ։

  1. ՀՀ-ում ընտրություններին մասնակցությունը դարձնել պատվավոր պարտականություն, իսկ ընտրագրավի մեխանիզմը փոխարինել ստորագրահավաքով:
  2. Բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը ՀՀ-ում դարձնել անվճար և զգալիորեն բարձրացնել մանկավարժների, բժիշկների աշխատավարձը։
  3. Տնտեսության մեջ մեծացնել պետության կարգավորիչ դերը։
  4. Հայաստանը դարձնել կարգավորված, անվտանգ և գրավիչ կրիպտո կենտրոն տարածաշրջանում ներգրավելով ներդրումներ, ստեղծելով աշխատատեղեր և բարձրացնելով տնտեսության թափանցիկությունը: