Ստամբուլում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում կմասնակցի Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ համաժողովին, որի շրջանակներում նախատեսված են Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հանդիպումները Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի և Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանը հայտնեց Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ։
«Բազմաթիվ երկրների խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու։ Այս պահի դրությամբ նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ»,-մանրամասնեց Սիմոնյանը։
