Ռեֆորմիստների կուսակցությունը ևս ընտրությունների մասնակցության մասին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ

«Ռեֆորմիստների կուսակցությունն ընտրությունների մասնակցության մասին դիմումը և եւ թեկնածուների գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը այսօր՝ ապրիլի 23–ին, ներկայացրել է ԿԸՀ:

Կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նշեց, որ իրենց ցուցակում 80–ից ավելի անձ է ներառված։ Ցուցակը գլխավորում է ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Վահան Բաբայանը ցուցակի երկրորդ տեղում է։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է այսօր՝ ժամը 18:00-ին։