ԱԺ ընտրությունների մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք, 17 կուսակցություն. ԿԸՀ
ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։
Նշենք, որ այսօր ժամը 18-ին լրացավ ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերի գրանցման համար փաստաթղթերի՝ ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը:
Սեդա Ղուկասյանը ներկայացրեց փաստաթղթեր ներկայացրած քաղաքական ուժերին։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Նիկոլ Փաշինյան),
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (Գագիկ Ծառուկյան)
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը (Գուրգեն Սիմոնյան),
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը (Սպարտակ Կյուրեղյան),
«Ուժեղ Հայաստան» դաշինքը (Նարեկ Կարապետյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը (Սուրեն Պետրոսյան),
«Միասնության թևեր» կուսակցությունը (Արման Թաթոյան),
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (Էդմոն Մարուքյան),
Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցությունը (Գևորգ Կարապետյան),
«Հայաստան» դաշինքը (Ռոբերտ Քոչարյան),
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը (Լևոն Շիրինյան),
Հայ ազգային կոնգրեսը (Լևոն Զուրաբյան),
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը (Հայկ Մարության),
«Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան),
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը (Տիգրան Ուրիխանյան),
Ռեֆորմիստների կուսակցությունը (Վաղարշակ Հարությունյան),
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը (Վարդան Ղուկասյան),
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը (Արտակ Սարգսյան),
«Հանուն հանրապետության» ժողովրդավարների պաշտպանների կուսակցությունը (Արման Բաբաջանյան)։
Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:
Նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն:
