ԿԸՀ հրապարակել է հենաշարժողական խնդիրներ ունեցող ընտրողների համար նախատեսված ընտրական տեղամասերի ցանկը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր Ֆեյսբուքյան էջումն հրապարակել է հաշմանդամություն ունեցող ընտրողների համար մատչելի և մասնակիորեն մատչելի ընտրատեղամասերի ցանկը։
Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու ևնախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում լիազոր մարմին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, կարող եք ներկայացնել մինչև մայիսի 26-ը, ժամը 14։00-ն։ Դիմումում պարտադիր պետք է նշված լինի նաև այն մատչելի ընտրական տեղամասի համարը, որտեղ ցանկանում եք քվեարկել։
Կարևոր նկատառում․ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են դիմումը լրացնել իրենց նախընտրած ստորագրությամբ՝ կցելով հաշմանդամության խումբը վկայող փաստաթուղթը
