Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների հետ
2026 թվականի ապրիլի 29-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում երիտասարդական կազմակերպության անդամներին հուզող հիմնական խնդիրները։ Երիտասարդները նախագահին ներկայացրել են նոր ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ իրենց առաջարկները։
Առանձին անդրադարձ է կատարվել կուսակցության երիտասարդական կազմակերպության զարգացման հեռանկարներին, առաջիկա քայլերին և երիտասարդական նախաձեռնությունների արդյունավետ իրականացմանը և ներգրավվածության ընդլայնմանը միջազգային ծրագրերում:
Քննարկվել են նաև երկրի քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր այդ թվում ՀՀԿ վերջին համագումարի ընթացքում հնչեցված հիմնական ուղղությունները, դրանց քաղաքական նշանակությունն ու այդ նախաձեռնություններում երիտասարդների ներգրավվածության հարցը։
