ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 482 հազար 872 ընտրող

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ռեգիստրի տվյալները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծառայության «Ֆեյսբուք»-ի էջում նշվում է, որ ընտրությունների օրվանից 30 օր առաջվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 482 հազար 872։

Հաղորդագրության համաձայն՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը 586 է, իսկ հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 16։