Կոչ ենք անում կանգնել մեր Զինված ուժերի կողքին. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում աջակցել Հայաստանի զինված ուժերին:

«Այս ճակատագրական պահին մենք հորդորում ենք ձեզ լինել մեր պետության տերը, կանգնել մեր Զինված ուժերի կողքին, Հայոց բանակի կողքին:

Պատերազմում պարտված և հողը հանձնած իշխանությունները պետք է հեռանան: Սա մեր ազգային վերածննդի պարտադիր նախապայման և կենսական անհրաժեշտություն է», — ասվում է հաղորդագրության մեջ: