Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին հրավիրեց խորհրդակցությունների, բայց որպես նախապայման նշեց Օնիկ Գասպարյանի հրաժարականը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց դադարեցնել բոլոր ակցիաները, անհնազանդության դրսևորումները և կոնսուլտացիաներ սկսել իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում ունեցած ելույթում: «Ես ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը կամ Օնիկ Գասպարյանը ինքը հայտարարում է հրաժարականի մասին, և քաղաքական ուժերի հետ ես կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծեց, որ պատրաստ է կոնսուլտացիաների նաև իշխանության հասցեին ամենասուր քննադատությունը հնչեցնող քաղաքական ուժերի հետ: