Կապիտուլյանտը մինչեւ մարդկանց չտանի բախման մայրաքաղաքում չի հանգստանա․ Վահան Բաբայանը` մարտի 1-ին հանրահավաք անցկացնելու վարչապետի մտադրության մասին

«Մարտի 1-ին ցույց անելու Նիկոլի կոչը ապացուցում է նրա պարտված լինելը: Սա այն ապացույցն է, որ սույն կապիտուլյանտը մինչեւ մարդկանց չտանի բախման մայրաքաղաքում չի հանգստանա: Սրանից վատ հոտ է գալիս: Անհույս վիճակում հայտնված նա պատրաստ է ամեն գնով պահել իր աթոռը», — գրում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում ՝ վարչապետի ՝ մարտի 1-ին իր կողմնակիցների հանրահավաք ու երթ անցկացնելու մտադրության վերաբերյալ: