Սթափվեք հայեր, սթափվեք, դավաճանը հեռանում է, մի դարձեք նրա անձնական շահերի գործիքը. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
՛՛Վաղը հայրենադավը կրկին մանիպուլյացիաների հաշվին ձեզ տանելու է հրապարակ:
Վաղը ով գնաց այդ նեռի հետևից գնում է Հայաստանի կործանման պատմությունը իր ձեռքերով գրելու:
Բանակը, նախագահները, կաթողիկոսները, մտավորականությունը, քաղաքական դաշտը արդեն մերժել են հողատու վաճառականին, մի դարձեք նրա ձեռքի խաղալիքը:
Ով դուրս է գալիս բանակի դեմ, դուրս է գալիս պետության դեմ, ձեզ վաղը չեն ներելու, մտածեք ո՞ւր և ում հետևիցեք գնալու:
Մի մարդ ով 2008թ մարտի 1-ին մի անգամ արդեն ձեզ տարավ հրապարակ և փախավ, հիմա լինելու է նույնը, պատմությունը կրկնվելու սովորություն ունի:
Սթափվեք հայեր, սթափվեք, դավաճանը հեռանում է, մի դարձեք նրա անձնական շահերի գործիքը՛՛։