Կապիտուլյանտ Փաշինյանը և իր թուրքամետ փաշիստները որոշել են գնալ լարման և քաղաքացիական սրացումների գեներացման ճանապարհով. Արման Աբովյան

ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

՛՛Փաստորեն` կապիտուլյանտ Փաշինյանը և իր թուրքամետ փաշիստները որոշել են գնալ լարման և քաղաքացիական սրացումների գեներացման ճանապարհով։

ԳՇ-ի պետ Գասպարյանի հեռացման հրամանը նախագահականը որակեց` հակասահմանադրական, ի պատասխան Փաշինյանի պատգամավորներից մեկը սպառնաց նախագահին իմպիչմենտով, այս ամենին գումարած` փաշիստները պլանավորում են վաղը իրենց համակիրների միջոցով “ցույց տալ”, թե իբրև հայերը սատարում են Թուրքիայի և Ադրբեջանի կամակատար կապիտուլյանտ փաշինյանական իշխանություններին։

Արհետական լարվածության գեներացումը և ատելության մակարդակի կտրուկ բարձրացումը … հենց այս երկու հակապետական գործոններն են, որ մնացել են Փաշինյանի զինանոցում”: